Անհայտ անձինք հարձակվել են «Լիվերպուլի» ավտոբուսի վրա

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո (1:4) անհայտ անձինք հարձակվել են «Լիվերպուլի» ավտոբուսի վրա։

Ինչպես հայտնում է The Sun-ը, ավտոբուսի պատուհանից աղյուս է նետվել, ինչի հետևանքով մարզչական շտաբի անդամներից մեկը վիրավորվել է։

Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։