Եվրոպական թոփ ակումբները հրաժարվում են պայմանագրեր կնքել Պրեմիեր Lիգայում հանդես եկող այն ֆուտբոլիստների հետ, ովքեր պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ, հայտնում է The Telegraph-ը։
Պատճառը ապագայում հիվանդացության հավանական աճի մտավախությունն է: Թիմերը անմիջապես դադարեցնում են բանակցությունները երբ իմանում են, որ ֆուտբոլիստը պատվաստված չէ: Այնուամենայնիվ, որոշ ակումբներ պատրաստ են որոշակի դեպքերում զիջումների գնալ այս հարցում՝ միաժամանակ գիտակցելով, որ նման գործողությունները մեծացնում են թիմում հիվանդության աճի վտանգը։
Բժշկական արձանագրության համաձայն՝ Եվրոպայում նոր կորոնավիրուսի բռնկման դեպքում չպատվաստված ֆուտբոլիստները չեն կարողանա թիմի հետ մեկնել հանդիպումների