Պաշտոնական. Հակոբ Հակոբյանը «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» պաշտպան Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հակոբը «Ուրարտուի» սան է, նա մեկական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի (2013/14) և գավաթակրի տիտղոսը (2015/16):

Հակոբ Հակոբյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 3 խաղ է անցկացրել: