Ռահիմ Ստերլինգը շուտով կտեղափոխվի լոնդոնյան ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական ակումբները համաձայնության են եկել հարձակվողի տրանսֆերի շուրջ։

Լոնդոնյան ակումբը Ստերլինգի տեղափոխության համար կվճարի 47,5 մլն ֆունտ:

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա Ռահիմ Ստերլինգը անցկացրել է 47 խաղ՝ դառնալով 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։