Պաշտոնական. Վահե Գևորգյանը հեռացավ «Նորավանքի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը հայտարարել է  պաշտոնը լքելու մասին:

Նա, մասնավորապես գրել է.

«Ահա և ավարտվեց ֆուտբոլային մի հեքիաթ ևս, որն իրականում դեռ շատ հետաքրքիր ու երկարատև էր թվում…

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այս 2 տարվա ընթացքում ինձ հետ կիսեցին պարտություններն ու հաղթանակները, հիասթափություններն ու ցնծությունները և առհասարակ բոլոր դրական ու բացասական էմոցիաները…

Շնորհակալ եմ մեր երկրպագուներին. դուք անկրկնելի էիք: Շնորհակալ եմ ակումբի բոլոր աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ակումբի աշխատանքն ընթանա անխափան հունով: Շնորհակալ եմ առաջին թիմի աշխատակազմին. դուք իրական պրոֆեսիոնալներ եք: Շնորհակալ եմ իմ մարզչական շտաբին նվիրվածության ու կատարած հոյակապ աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին. տղերք, դուք ֆանտաստիկ եք…

Իրականում շատ բան կա գրելու, բայց կբավարարվեմ մեկ բառով՝ դուք ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՔ: Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել լինել ձեր մարզիչը, դաշտ դուրս գալ ձեզ հետ, պայքարել մինչև վերջ ու հաղթել… Մենք դեռ կհանդիպենք ֆուտբոլային խաղադաշտերում… Այ էս էր ֆուտբոլը…»: