Լիոնել Մեսսին և Սերխիո Բուսկետսը կրկին կարող են դառնալ թիմակիցներ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող են միանալ «Ինտեր Մայամիին» 2023 թվականի ամռանը, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ MLS-ի մի քանի ակումբներ այս ամառ տրանսֆերային առաջարկ են արել Բուսկետսին, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մինչև վերջ կատարել պայմանագրային պարտավորությունները «Բարսելոնայի» հետ։ Սերխիոյի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում է «Ինտեր Մայամին»:

Նշվում է, որ 2023 թվականի ամռանը Բուսկետսը Մեսսիի հետ միասին կարող է տեղափոխվել այս ակումբ։

Նշենք, որ Մեսսին Բուսկետսի հետ խաղացել է Բարսելոնայում։

Բուսկետսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։