Ալվարո Մորատան որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, ով այս ամառ վերադարձավ «Ատլետիկո» «Յուվենտուսում» վարձավճարով հանդես գալուց հետո, ցանկանում է կրկին խաղալ թուրինյան ակումբում: Հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մորատայի ներկայացուցիչն արդեն բանակցություններ է վարում երկու ակումբների հետ։

29-ամյա իսպանացին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Անցած մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մորատան ավելի վաղ «Յուվենտուսում» հանդես է եկել 2014-2016 թվականներին: Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: