«Միլանի» կիսապաշտպան Դանիելե Մալդինին հայտնվել է «Վերոնայի» և «Սպեցիայի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է Calciomercato-ն: Երկու ակումբներն էլ հետաքրքրված են իտալացու տրանսֆերով:
20-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիների» սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Հաղորդվում է, որ «Վերոնան» արդեն առաջարկ է կատարել Դանիելեի վերաբերյալ, և նրա հայրը՝ «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին, դա հետաքրքիր տարբերակ է համարում: