Ռահիմ Ստերլինգը կլինի «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։

ВВС-ի տվյալներով՝ անգլիացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը։ Ակնկալվում է, որ գործարքը կձևակերպվի այնժամ, երբ Ստերլինգը կմիանա «Չելսիին» ԱՄՆ մինչմրցաշրջանային շրջագայությունից առաջ:

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը նոր մարտահրավեր է ցանկանում և տպավորված է «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կատարած աշխատանքով:

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Ստերլինգը «Չելսիում» կունենա ամենաբարձր աշխատավարձերից մեկը: