ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել իր դարպասապահի հետ

ՊՍԺ-ի դարպասապահ Ալեքսանդր Լետելյեն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչև 2024 թվականը։

«Ես հպարտ եմ այս ամենով։ Դա ճիշտ է, որ ես երկրորդ անգամ եմ երկարաձգում պայմանագիրս, ուստի ակումբում ընդհանուր առմամբ չորս տարի կանցկացնեմ։ Եվ գաղտնիք չէ, որ ես շատ եմ սիրում Փարիզը»,- Լետելյեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ մրցաշրջանում դարպասապահը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 7 րոպե։ Նա փոխարինման է դուրս եկել 38-րդ տուրի «Մեցի» դեմ խաղում (5:0):