Դրիս Մերտենսի գործակալը ժամանել է Ֆրանսիա

Հարձակվող Դրիս Մերտենսի գործակալը ժամանել է Մարսել՝ բանակցություններ վարելու «Մարսելի» հետ:

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ կողմերը բանակցություններ են վարում 35-ամյա ֆուտբոլիստի հետ՝ «Մարսել» անվճար տեղափոխության վերաբերյալ, քանի որ նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվել է:

Նախորդ մրցաշրջանում Մերտենսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։