«Լիոնը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով, հայտնում է RMC-ն։ Նախկինում բոսնիացի ֆուտբոլիստն արդեն հանդես է եկել ֆրանսիական թիմի կազմում 2008-ից 2011 թվականներին։
Պյանիչի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում է 11,5 միլիոն եվրո։
32-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բեշիքթաշում»: Նա մասնակցել է 26 խաղի և կատարել 4 գոլային փոխանցում։