«Ատալանտայի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Սալերնիտանայի» կիսապաշտպան Էդերսոնի հետ պայմանագիր կնքելու մասին։
Բրազիլացին նոր թիմում հանդես կգա 13-րդ համարի մարզաշապիկի ներքո։
Նախորդ մրցաշրջանում Էդերսոնն Ա Սերիայում անցկացրել է 15 հանդիպում «Սալերնիտանայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։