«Ատալանտայի» կիսապաշտպան Մատեո Պեսինան տեղափոխվել է «Մոնցա»։ Այս մասին հաղորդում է Ա Սերիայի նորեկի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր 1 մրցաշրջանի համար՝ որոշակի պայմանների հասնելու դեպքում տրանսֆերը պարտադիր գնելու տարբերակով։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պատկանող «Մոնցան» այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղա Ա Սերիայում: