Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ափսոսում է, որ 2016 թվականին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», այլ ոչ թե «Լիվերպուլ»։
«Յուրգեն Կլոպի հետ առաջին մրցաշրջանում «Լիվերպուլը» զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և չկարողացավ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել: Նույնիսկ նախորդ տարիներին այս ակումբը միշտ չէ, որ խաղացել է ամենաբարձր մակարդակով։
Դորտմունդի «Բորուսիան» հիանալի մրցաշրջան անցկացրեց Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Այն վերելք էր ապրում, մինչդեռ Յուրգենը նոր թիմ էր կառուցում:
Հետ նայելով, պետք է խոստովանեմ. «Լիվերպուլում» ավելի լավ կլիներ»,- Bild-ին ասել է գերմանացի ֆուտբոլիստը: