Հայտնի են դարձել «Բավարիայի» հավանական պայմանագրի որոշ մանրամասներ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի հետ։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ մյունխենցիները պատրաստ են պաշտպանին վճարել 12 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը։
Դե Լիգտի տրանսֆերը հավակնում է գնել նաև «Չելսին»: