Ֆրանսիական «Մոնակոն» ցանկանում է գնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի»՝ շվեյցարացի հարձակվող Բրել Էմբոլոյի տրանսֆերը տեղեկացնում է RMC Sport-ը:
Ակումբը Էմբոլոյի տրանսֆերի համար պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել գերմանական կողմին:
Շվեյցարիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը 2019 թվականի հուլիսից խաղում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»:
Էմբոլոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: