Պաշտոնական. Արթուր Միրանյանը հեռացավ «Ուրարտուից»

«Ուրարտուն» և Արթուր Միրանյանը երկկողմանի համաձայնությամբ որոշել են չերկարաձգել պայմանագիրը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հարձակվողն «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմռանը։ Միրանյանը ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։