«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։
«Թոշակառուները» ներկայումս ֆուտբոլիստի հետ քննարկում են անձնական պայմանագրի մանրամասները։
Եթե ֆուտբոլիստի տեղափոխությունը «Յունայթեդ» չկայանա՝ «Չելսին» պատրաստ կլինի պայմանագիր առաջարկել հոլանդացուն՝ հայտնում է The Guardian-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։