«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ակումբն առաջարկ է արել «Բավարիային» Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի համար և սպասում է պատասխանի:
«Մենք առաջարկ ենք արել Լևանդովսկու տրանսֆերի համար և սպասում ենք «Բավարիայի» պատասխանին, որպեսզի տեսնենք՝ ինչ կլինի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռոբերտին այն ջանքերի համար, որոնք նա ներդրեց «Բարսելոնա» տեղափոխվելու համար: «Մենք սպասում ենք «Բավարիայի» պատասխանին», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։