Պրեսնել Կիմպեմբեն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեին ձեռք բերելու հնարավորությունը։ հայտնում է AS-ը։

ՊՍԺ-ն, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, պատրաստ է վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստին։ Որոշումը կարող է կայացվել առաջիկա շաբաթների ընթացքում՝ կախված նրանից, թե արդյոք փարիզցիները կկարողանան ձեռք բերել Միլան Շկրինյարին «Ինտերից»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմպեմբեիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»։