«Քրիսթալ Փելասն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Անգլիայի հավաքականի դարպասապահ Սեմ Ջոնսթոնի հետ պայմանագիր կնքելու մասին։
29-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է 4 տարով։
Ջոնսթոնը «Քրիսթալ Փելաս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով այն բանից հետո, երբ հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Վեսթ Բրոմմի» հետ: