«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել Ռաֆինյայի վերաբերյալ

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել «Լիդսին» հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հարցումն արդեն գրավոր տեսքով ուղարկվել է անգլիական ակումբի գրասենյակ։ Սակայն «Լիդսը» մտադիր չէ ընդունել այս առաջարկը, քանի որ ցանկանում է հարգել «Չելսիի» հետ պայմանավորվածությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները «Լիդսի» հետ լիովին համաձայնության են եկել բրազիլացու տրանսֆերի հարցում։

2021/22 մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։