«Մանչեսթեր Սիթին» պատրաստ կլինի բաժանվել պաշտպան Նաթան Ակեից միայն եթե կարողանա փոխարինող գտնել նրա համար, հայտնում է Manchester Evening News-ը:
«Չելսին» հետաքրքրված է 27-ամյա հոլանդացու տրանսֆերով, սակայն գործարքը չի կայանա այնքան ժամանակ, քանի դեռ «Սիթին» գլխավոր մարզիչ արժանի փոխարինող չի գտել նրա համար, հայտնում է աղբյուրը։
Անցած մրցաշրջանում Ակեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։