«Միլանը» պատրաստ է 15 միլիոն եվրո առաջարկել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի համար

«Միլանը» հետաքրքրված է ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոյի ծառայություններով: Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ իտալական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 15 մլն եվրո։

Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» համաձայնության էին եկել պաշտպան Սվեն Բոտմանի հետ, սակայն «Նյուքասլը» գերազանցել էր նրանց առաջարկը և ձեռք բերել հոլանդացի ֆուտբոլիստին:

Նախորդ մրցաշրջանում Դիալոն փարիզյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: