Կորենտեն Տոլիսոն մոտ է հարազատ ակումբ վերադառնալուն

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Լիոն»։ 27-ամյա ֆուտբոլիստը հինգշաբթի օրը պետք է բուժզննում անցնի գործարքն ավարտին հասցնելու համար, հայտնում է RMC Sport-ը:

Տոլիսսոն հեռացավ «Բավարիայից» պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Ֆրանսիացին մյունխենցիների կազմում հանդես էր գալիս 2017 թվականից։ Մինչ այդ կիսապաշտպանն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Լիոնում»։

Նախորդ մրցաշրջանում Տոլիսոն մասնակցել է 21 հանդիպման, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։