«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը հայտնել է, որ արգենտինացին չի պատրաստվում հեռանալ միլանյան ակումբից՝ չնայած «Թոթենհեմ» նրա հնարավոր տրանսֆերի մասին խոսակցություններին։
«Լաուտարոն երջանիկ է «Ինտերում», նրան այստեղ աստղ են համարում և սիրում են:
Ինչո՞ւ պիտի հեռանա։ Որտե՞ղ: Այս պահին նա արդեն իր մարզավիճակի գագաթնակետին է»,- ասել է հարձակվողի գործակալը: