Գործակալ. «Լաուտարոն երջանիկ է «Ինտերում»»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը հայտնել է, որ արգենտինացին չի պատրաստվում հեռանալ միլանյան ակումբից՝ չնայած «Թոթենհեմ» նրա հնարավոր տրանսֆերի մասին խոսակցություններին։

«Լաուտարոն երջանիկ է «Ինտերում», նրան այստեղ աստղ են համարում և սիրում են:

Ինչո՞ւ պիտի հեռանա։ Որտե՞ղ: Այս պահին նա արդեն իր մարզավիճակի գագաթնակետին է»,- ասել է հարձակվողի գործակալը: