«Չելսին» և «Բավարիան» ավելի շահավետ պայմաններ են առաջարկում Դեմբելեին, քան «Բարսան»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ապագան մնում է անորոշ: Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է, իսկ ղեկավարությունն ամեն ինչ անում է այն երկարաձգելու համար։ Անձամբ հարձակվողը ցանկանում է մնալ, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել։

Ըստ Onze-ի՝ «Չելսին» և «Բավարիան» հետևում են իրավիճակին և ֆրանսիացուն ավելի լավ պայմաններ են առաջարկում, քան կատալոնացիները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել 25-ամյա հարձակվողին և սպասում է նրա պատասխանին մինչև հունիսի 30-ը։