«Յուվենտուսը» մերժել է «Չելսիի» առաջարկը հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Sportsmail-ը:
Նշվում է, որ թուրինյան ակումբը մերժել է «ազնվականների» 40 միլիոն եվրո չափով առաջարկը։ «Չելսին» պատրաստ է եղել նաև գործարքի մեջ ներառել իր ֆուտբոլիստներից մեկին՝ Տիմո Վերներին կամ Քրիստիան Պուլիշիչին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Լիգտը թուրինյան ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել այլ ակումբ։