Նեյմարը կարիերայի շարունակության 2 տարբերակ ունի

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հաղորդում է RMCSport-ը: Բրազիլացին դժգոհ է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի խոսքերից և ցանկանում է հեռանալ ակումբից։

30-ամյա ֆուտբոլիստի շրջապատը ցանկանում է, որպեսզի հարձակվողն ընտրի այնպիսի ակումբ, որտեղ նա կկարողանա լավ խաղային մարզավիճակով մոտենալ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Նեյմարը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա թիմից։ Նշվում է, որ բրազիլացին նաև հնարավոր է տեղափոխվի «Նյուքասլ»: