«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Միլիտոն կիսվել է հարձակվող Պաուլո Դիբալայի՝ միլանյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին իր կարծիքով։ Արգենտինացին «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի:
«Այս տրանսֆերը կգոհացնի բոլորին: Եթե կա շանս, ուրեմն պետք է օգտագործել։ Դիբալան ակտիվ կլիներ «Ինտերի» համար:
Ինձ ամենաշատը զարմացնում է Դիբալան: «Յուվենտուսում» այսքան տարիներ խաղալուց հետո նրան կարծես վիճակված էր ավարտել կարիերան Թուրինում: Ես ապշած էի, որ նրան բաց թողեցին, բայց ես նրան տեսնում եմ «Ինտերում»»,- Միլիտոյի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։