«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել իր առաջատարներից մեկի տրանսֆերը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն այս ամառ կարող է տեղափոխել Լա Լիգա։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հայտնում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի՝ «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի «Լիվերպուլ» տեղափոխությունից հետո «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Սալահին և կընդունի պոտենցիալ գնորդների առաջարկը, եթե այն լինի 70 միլիոն եվրոյի սահմաններում։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 51 խաղում դարձել է 31 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Հարձակվողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Հունիսի 22-ին «Լիվերպուլից» հեռացավ մեկ այլ հարձակվող Սադիո Մանեն, ով կարիերան կշարունակի «Բավարիայում»: