Պաշտոնական. Սադիո Մանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ (VIDEO)

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարիերան կշարունակի «Բավարիայում»՝ հաստատում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

«Սադիո Մանեն համաշխարհային աստղ է, որն ընդգծում է «Բավարիայի» ու Բունդեսլիգայի գրավչությունը: Հենց այսպիսի յուրահատուկ ֆուտբոլիստների համար են երկրպագուներն այցելու մարզադաշտ»,- ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայբերը:

«Շատ ուրախ եմ, որ վերջապես Մյունխենի «Բավարիայի» հետ եմ: Մենք երկար ենք բանակցել, բայց հենց սկզբից էլ զգացել եմ ակումբի մեծ հետաքրքրությունը: Հենց սկզբից էլ կասկած չունեի՝ այս մարտահրավերն ընդունելու ճիշտ ժամանակն է: Հետևել եմ «Բավարիայի» բազմաթիվ խաղերի, ինձ շատ է դուր գալիս այս ակումբը»,- ասել է Մանեն: