Գոնսալո Իգուաին. «Կարող էի տեղափոխվել «Արսենալ», բայց ինձ ասացին, որ ես թանկ արժեմ»

«Նապոլիի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը խոստովանել է, որ 2013 թվականին կարող էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Արսենալ»։ Լոնդոնյան ակումբը ի վերջո հրաժարվեց վճարել պահանջված «Ռեալին», և հարձակվողը 39 միլիոն եվրոյի դիմաց միացավ «Նապոլիին»:

«Հիշում եմ, որ ես «Արսենալ» տեղափոխվելու շեմին էի մինչև «Նապոլի» տրանսֆերը, բայց նրանք ինձ ասացին, որ շատ թանկ արժեմ:

Իսկ մի քանի օր անց նրանք Օզիլի համար վճարեցին 80 միլիոն եվրո»,- առանց ծիծաղը զսպելու ասել է Իգուաինը Tyc Sports-ին: