«Յուվենտուսն» ամբողջությամբ համաձայնեցրել է Պոլ Պոգբայի տրանսֆերը

«Յուվենտուսը» համաձայնեցրել է պայմանագրի վերջնական դետալները կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, ում համաձայնագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սպասվում է, որ 29-ամյա կիսապաշտպանը երկու շաբաթվա ընթացքում կմեկնի Իտալիա՝ պայմանագիրը ստորագրելու համար։

Պոգբան արդեն խաղացել է «Յուվենտուսում» 2012-ից 2016 թվականներին, որտեղից էլ 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այժմ ֆրանսիացին թուրինյան ակումբին կմիանա անվճար։