«Հերտայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը երկարաձգել է պայմանագիրը բեռլինյան ակումբի հետ մինչև 2023 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ես միշտ ասել եմ, թե որքան յուրահատուկ և արժեքավոր է այս ակումբն ինձ համար, և փորձել եմ դա ցույց տալ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Ես ինձ լավ եմ զգում, քաղցած եմ՝ առաջ շարժվելու համար և ուրախ եմ այս տղաների հետ խաղալու համար»,- Բոատենգի խոսքերն է մեջբերում «Հերտայի» կայքը։
Հիշեցնենք, որ Կևին-Պրինս Բոատենգը հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի», «Միլանի», «Շալկեի», «Ֆիորենտինայի» և «Բարսելոնայի» կազմում իր մրցելույթներով: