Ուրուգվայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» 35-ամյա հարձակվողի Էդինսոն Կավանին իր ծառայություններն է առաջարկել իսպանական «Ռայո Վալյեկանոյին»՝ տեղեկացնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ գործարքի կայացմանը կարող են խոչընդոտել ռմբարկուի ֆինանսական պահանջները:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր, որ Կավանիի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի: