Ռաֆայել Լեաուն՝ անգլիական գրանդի դիտակետում

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուի ծառայություններով:

Լրագրող Նիկոլո Շիրան տեղեկացնում է, որ՝ «քաղաքաբնակները» երիտասարդ պորտուգալացուն դիտարկում են՝ որպես  Ռահիմ Ստեռլինգի պոտենցյալ փոխարինող, ով,մոտ է,  «Չելսի»տեղափոխվելուն:

Նշվում է, որ Իտալիայի նորընծա չեմպիոնները չեն ցանկանում վաճառել Լեաուին, բայց կարող են մտափոխվել, եթե լինի 100 միլիոնանոց առաջարկ:

2021/22 մրցաշրջանում ակումբի կազմում Լեաուն անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում: