Պաշտոնական. «Ինտերն» ու Սիմոնե Ինձագին նոր պայմանագիր են կնքել

«Ինտերը» երկարաձգել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ գործող պայմանագիրը՝ տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նոր համաձայնագիրը գործելու է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը թիմը ղեկավարում է 2021 թվականից:

Ինձագիի գլխավորությամբ միլանյան ակումբը նվաճել է Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը: