Ալեսիո Ռոմանյոլին բանակցում է իսպանական ակումբի հետ

«Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ, հայտնում է AS-ը։

Ռոմանյոլիի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Նա կարող է «Բարսելոնա» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Ավարտված մրցաշրջանում 27-ամյա իտալացին «ռոսոներիների» կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: