Ժյուլ Կունդեն պայմանագիր է համաձայնեցրել գրանդ ակումբի հետ

«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հինգ տարվա պայմանագիր է համաձայնեցրել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբի հետ։

Ֆրանսիացին սպասում է Լոնդոնի «Չելսի» տեղափոխության ավարտին, հայտնում է Marca-ն:

Միևնույն ժամանակ, «Չելսին» դեռևս ոչ մի պաշտոնական առաջարկ չի արել «Սևիլիային» Կունդեի տրանսֆերի համար։

Ավելի վաղ տեղեկություններ կային 23-ամյա պաշտպանի նկատմամբ «Բարսելոնայի»  հետաքրքրության մասին։ «Սևիլիան» պատրաստ է վաճառել ֆրանսիացուն 65-70 միլիոն եվրոյով։

Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Պաշտպանի պայմանագիրն անդալուզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։