Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություններ ունի Ռոմելու Լուկակուի ապագայի վերաբերյալ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերադառնում է «Ինտեր»՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը 29-ամյա բելգիացուն վարձակալելու է 1 մրցաշրջանով:

Հայտնի է, որ կողմերը վերջնական համաձայնության են եկել. «ներաձուրիներն» «թոշակառուերին» կվճարեն 8 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտերում» ելույթ է ունեցել 2019-2021 թվականներին: Նախորդ ամռանը «Չելսին» բելգիացու տրանսֆերային իրավունքը գնել էր 115 մլն եվրոյից դիմաց:

Изображение