«Բավարիայի» տնօրենն այցելել է Լևանդովսկու տուն՝ համոզելու հարձակվողին մնալ ակումբում

«Բավարիան» փորձում է համոզել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն մնալ թիմում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:

Լեհ ֆուտբոլիստի համաձայնագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչն անձամբ է եկել Լևանդովսկու տուն՝ հարձակվողին խնդրելու մնալ թիմում: Սակայն Լևանդովսկին ասել է, որ ծրագրում է փոխել ակումբը, ուստի զրույցը «Բավարիային» ցանկալի արդյունք չի բերել:

Մեծ է հավանականությունը, որ 33-ամյա ռմբարկուն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: