ՊՍԺ-ն նոր առաջարկ կանի Միլան Շկրինյարի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Փարիզցիներն իտալական ակումբին առաջարկել են 60 միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ՝ 27-ամյա ֆուտբոլիստի համար, հայտնում է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» հրաժարվել է 50 մլն եվրոյով վաճառել սլովակ ֆուտբոլիստին ՊՍԺ-ին։

2021/22 մրցաշրջանում Շկրինյարն «Ինտերի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։ Transfermarkt.com պորտալը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։