«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն` միլանյան ակումբը ցանկանում է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի վաճառքից ստանալ առնվազն 90 մլն եվրո։
Անգլիական ակումբը պատրաստ է որպես փոխանակում առաջարկել Նաբի Կեյտային՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը նվազեցնելու համար։
Նշվում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տպավորված է 25-ամյա Բարելայի ցուցադրած խաղով: