«Լիվերպուլը» ձեռք չի բերի Ժորժինյո Վեյնալդումին

«Լիվերպուլը» պայմանագիր չի կնքի ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի հետ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ մերսիսայդյան ակումբը ձգտում է ուժեղացնել կիսապաշտպանությունը՝ երկարաձգելով պայմանագիրը կիսապաշտպան Նաբի Կեյտայի հետ։

Հիշեցնենք, որ 31-ամյա Վեյնալդումն արդեն խաղացել է «Լիվերպուլի» կազմում 2016-ից 2021 թվականներին։ Նախորդ մրցաշրջանում հոլանդացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։