«Նապոլին» փոխարինող է գտել Կալիդու Կուլիբալիին

«Ֆեներբահչեի» պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Corriere dello Sport-ը։

Նշվում է, որ կորեացի ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլին»: Նեապոլիտանցիները մտահոգված են Կալիդու Կուլիբալիի հնարավոր հեռանալու կապակցությամբ, ում հետ հավակնում է պայմանագիր կնքել «Բարսելոնան»: «Նապոլիի» ղեկավարությունը սենեգալցուն պոտենցիալ փոխարինող է փնտրում:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Ֆեներբահչեի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։