Կլեման Լանգլեն հակված է «Բարսելոնայից» հեռանալուն

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն որոշել է հեռանալ կատալոնական ակումբից այս ամռանը, հայտնում է Mundo Deportivo-ն:

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին վաղուց է ծանուցել ֆրանսիացուն, որ նրան չի տեսնում որպես թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։

Ավելի վաղ հաղորդվում էր Լանգլեի նկատմամբ «Մարսելի», «Թոթենհեմի» և Պորտուգալիայի մի շարք ակումբների հետաքրքրության մասին։

«Բարսելոնայի» հետ 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։