«Միլանը» գնել է 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը

«Միլանը» «Կորկ Սիթիից» գնել է պաշտպան Կատալ Հեֆերնանի տրանսֆերը:

Հունվարի վերջին իտալական ակումբը վարձակալել էր իռլանդացի ֆուտբոլիստին՝ նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ, իսկ այժմ ակտիվացրել է այդ օպցիան: 

«Միլանում» 6 ամսվա ընթացքում Հեֆերնանը կարողացավ տպավորել «ռոսոներիների» ղեկավարներին։ Պաշտպանը հանդես է եկել Պրիմավերայում և նրան թույլ էին տվել մարզվել հիմնական թիմի հետ: